Mad World

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Mad World»
Tears for Fearsսինգլը
«The Hurting» ալբոմից
Թողարկված1982թ. սեպտեմբերի 20
Ֆորմատ7", 12"
Ձայնագրված1982
ԺանրՊոստ փանկ
ԵրգահանՌոլանդ Օրազաբալ
Տևողություն3:32
ԼեյբլPhonogram Records
Mercury Records
ՊրոդյուսերՌոսս Կալլամ
Քրիս Խյուզ
Tears for Fears-ի սինգլների ժամանակագրություն
«Pale Shelter»
(1982)
«Mad World»
(1982)
«Change»
(1983)

«Mad World» («Խենթ աշխարհ»), բրիտանական Tears For Fears խմբի երգն է: Գրվել է Ռոլանդ Օրազաբալի կողմից, կատարել է Քրուտ Սմիթը: Դա խմբի սինգլի երրորդ, իսկ հիթ չարթերում առաջին թողարկումն էր: 1982թ.-ի նոյեմբերին զբաղեցրել է երրորդ հորիզոնականը UK Singles Chart չարթում: Մեկ տարի անց «Mad World»-ը և նրա Բ կողմը հայտնվում են խմբի դեբյուտային The Hurting ալբոմում: 1982-1983 թվականներին երգը դառնում է «առաջին միջազգային հիթը»՝ մի քանի երկրներում հասնելով Top 40-ին:

Երկու տասնամյակ անց երգը նորից հայտնի դարձավ, երբ 2001 թվականին կոմպոզիտորներ Հերի Ջուլսը և Մայքլ Էնդրյուսը կատարեցին այն դանդաղ և մինիմալիստական ոճով, որպես «Դոնի Դարկո» ֆիլմի , իսկ հետագայում, Gears of War համակարգչային խաղի սաունդթրեք: Այս տարբերակը 2003 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում զբաղեցրել է առաջին տեղը և դարձել է միջազգային հիթ:

Ստեղծման Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Mad World»-ը սկսել է իր կյանքը, որպես խմբի երկրորդ «Pale Shelter» (You Don’t Give Me Love) սինգլի ենթադրյալ Բ կողմ: Հետագայում խումբը հասկանում է, որ «Mad World»-ը կարող է հանդես գալ, որպես ինքնուրույն սինգլ և ձայնագրում են այն Adam and the Ants խմբի թմբուկահար Քրիս Խյուզի հետ[1]:

Aquote1.png Դա տեղի ունեցավ, երբ ես ապրում էի Բաթում` պիցցերայի վերևում և լուսամուտից կարող էի տեսնել քաղաքի կենտրոնը: Բաթը շատ խենթ չէր` ես այն անվանում էի «բուրժուական աշխարհ»[2]
- Ռոլանդ Օրազաբալ
Aquote2.png


Aquote1.png Mad World-ը ավարտած ալբոմի առաջին սինգլն էր: Նպատակը ուշադրություն գրավելն էր և մենք հույսով դրել էինք այն մի փոքր վերև: Մենք գաղափար անգամ չունեինք, որ այն հիթ կդառնա: Ոչ էլ ձայնագրման ստուդիան[2]:
- Քրուտ Սմիթ
Aquote2.png

Կրկներգի վերջում Քրուտի բառերը դարձել են մոնդեգրին :Սմիթը պարզաբանել է այդ տողերի նշանակությունը 2010 թվականին:

Aquote1.png «Mad World»-ի վերածնվող հայտնիության հետ ինձ ավելի հաճախ են հարցնում The Hurting-ի ալբոմային տարբերակի վերջին տողի մասին, այն տողի, որը ես հաճախ երգում եմ համերգին: Փաստացի գիծը` «Halargian world» (ոչ թե «illogical world», «raunchy young world», «enlarging your world» կամ մի շարք այլ հետաքրքիր, եթե ոչ ծիծաղելի գուշակություններ:) Իրական պատմությունը` Halarge-ը երևակայական մոլորակ է մտածված կամ Քրիս Խյուզի, կամ Ռոսս Կալլամի կողմից ալբոմի ձայնագրման ժամանակ: Ես, որպես կատակ, առաջնային ձայնագրման ժամանակ այն ավելացրեցի և մենք պահեցինք այն: Եվ հիմա դուք գիտեք դա[3]:
- Քրուտ Սմիթ
Aquote2.png


Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի վրա ազդեցություն են ունեցել «Primal Scream»-ի հեղինակ Արթուր Յանովի տեսությունները: «The dreams in which I’m dying are the best I’ve ever had» (երազները, որտեղ ես մահանում եմ երբևէ իմ տեսածներից լավագույնն են) տողը ենթադրում է, որ հաճախակի անհագստություն պատճառող երազները, ինչպիսին է մահը, լարվածությունից ազատվելու լավագույն ձևն է[4]:

Aquote1.png Լիրիկական երգը բավականին ազատ է: Այն հավաքում է միասին շատ տարբեր պատկերներ, նկարելու համար նկար առանց ասելու ինչ-որ կոնկրետ բան աշխարհի մասին[2]:
- Ռոլանդ Օրազաբալ
Aquote2.png


Aquote1.png Երգը ցույց է տալիս խենթ աշխարհը դեռահասի աչքերով[2]:
- Քրուտ Սմիթ
Aquote2.png


Երգի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mad World-ի յոթ դույիմանոց սկավառակի տարբերակում և The Hurting ալբոմի երգում նույն համանդրությունն է: Երգը միայն մեկ` Համաշխարհային ռեմիքս է ունեցել: Միքսը շատ նման է ալբոմային տարբերակին: Հետագայում բրիատանացի հայտնի երաժիշտ Afterlife-ի ռեմիքսը 2005 թվականին ներկայացվեց Tears for Fears-ի լավագույն հիթերի ալբոմում Tears Roll Down (Greatest Hits 82-92):

Բ կողմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում «Mad World»-ի Բ կողմը եղել է «Ideas as Opiates» երգը: Հետագայում այն վերաձայնագրվել է, որպեսզի ավելացվի The Hurting-ում: Երգի անվանումը վերցված է Արթուր Յանկովի գրքի «Prisoners of Pain» գլխից և տեքստը կապված է նախնական թերապիա հասկացության հետ: Երաժշտության համար օգտագործվել են միայն դաշնամուր, թմբուկային մեքենա և սաքսոֆոն: Երգի ալտերնատիվ «Saxophones as Opiates» տարբերակը, որպես Բ կողմ ներառված էր սինգլի տասներկու դյույմանոց սկավառակում, այն շատ ավելի երաժշտական էր:

Aquote1.png Յանովից այդ գլուխը իրական հղում է մարդկանց մտածելակերպին, այն մտքին, որ «ես»-ը կարող է ճնշել շատ վատ գաղփարներ իր մասին, մտածողությունը կարող է հիմարացնել իրեն, կարծելով , թե ամեն ինչ հիանալի է:
- Ռոլանդ Օրազաբալ
Aquote2.png


Aquote1.png Դա իրոք այդպիսի բաների մասին էր` հոգեբանական պատասխանը, որ կրոնը ժողովրդի օփիատն է, այդժամ մենք մտածում էինք, որ մտքերը ավելին են, քան որևէ այլ բան:
- Քրուտ Սմիթ
Aquote2.png


Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mad World-ի համար 1982թ.-ի ամռան վերջին նկարահանված գովազդային տեսահոլովակը խմբի առաջին երաժշտական հոլովակն էր: Այնտեղ Քրուտ Սմիթը մռայլ հայցքով նայում է լուսամուտից դուրս, այդ ժամանակ Ռոլանդ Օրազաբալը տարօրինակ պար է պարում լճի ափին: Տեսարաններից մեկում ցույց են տալիս խմբի անդամների ընկերներին և ընտանիքի անդամներին, այդ թվում Սմիթի կնոջը Լիննին:

Տեսահոլովակի ռեժիսորն էր Քլայվ Ռիչարդսոնը, ով այն ժամանակ աշխատել է Դեփեշ Մոդ խմբի հետ:

Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

7": Mercury / IDEA3 (Միացյալ Թագավորություն) / 812 213-7 (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
  1. «Mad World» — 3:32
  2. «Ideas as Opiates» — 3:54
7": Mercury / IDEA3 (Իռլանդիա) / 6059 568 (Ավստրալիա, Եվրոպա) / TOS 1411 (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
  1. «Mad World» (World Remix) — 3:30
  2. «Ideas as Opiates» — 3:54
7" double pack: Mercury / IDEA33 (Միացյալ Թագավորություն)
  1. «Mad World» — 3:32
  2. «Mad World» (World Remix) — 3:30
  3. «Suffer the Children» (Remix) — 4:15
  4. «Ideas as Opiates» — 3:54
12": Mercury / IDEA312 (Միացյալ Թագավորություն) / 6400 677 (Եվրոպա)
  1. «Mad World» — 3:32
  2. «Ideas as Opiates» — 3:54
  3. «Saxophones as Opiates» — 3:54

Դիրքերը չարթերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Չարթ Դիրքը
1982 UK Singles Chart #3
1983 Australian Singles Chart #5
1983 German Singles Chart #21
1982 Irish Singles Chart #6
1983 New Zealand Singles Chart[5] #25
1983 South Africa|South African Singles Chart #2
1983 Swiss Singles Chart #10

Հերի Ջուլսի և Մայքլ Էնդրյուսի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Mad World»
Մայքլ Էնդրյուս
Հերի Ջուլսի սինգլը
«Donnie Darko (Original Soundtrack)» ալբոմից
Թողարկված2001թ. դեկտեմբերի 15
ՖորմատCD
Ձայնագրված2000
Ժանրնոր ալիք
ԵրգահանRoland Orzabal?[6]
Տևողություն3:06

«Mad World»-ը նորց հայտնի դարձավ գրեթե քսան տարի անց, երբ Հերի Ջուլսը և Մայքլ Էնդրյուսը ձայնագրեցին երգի քավեր տարբերակը Դոնի Դարկո ֆիլմի համար(2001): Եթե Tears for Fears-ի տարբերակում օգտագործվում էին սինթեզատորներ և ծանր հարվածային գործիքներ, ապա Ջուլսի և Էնդրյուսի տարբերակում օգտագործվում էին միայն դաշնամուր, թավջութակ և կրկներգում voice coder: Այս տարբերակը 2002թ.-ին թողարկվել է կոմպակտ սկավառակի վրա, որպես ֆիլմի սաունդթրեք, բայց երգի ավելի հայտնի դսռնալը, որը կապված էր ֆիլմի DVD հեռարձակման հետ հուշեց Ջուլսին և Էնդրյուսին, որ նրանք երգը ներկայացնեն, որպես սեփական սինգլ: 2003 թվականի Սուրբ Ծննդյան արձակուրդների ժամանակ Մեծ Բրիտանիայում երգը դարձավ համար առաջինը` ինչի չէր կարողացել հասնել Tears For Fears-ը: Ռեժիսոր Միշել Գոնդրիի երաժշտական տեսահոլովակը մինչ այժմ շատ հայտնի է YouTube-ում և մինչև 2017թվականի հունվարը հավաքել է100 միլիոն դիտում[7]: Այն Ընդգրկված է Michel Gondry 2: More Videos (Before and After DVD 1) DVD կոմպլիացիայի մեջ: Հետագայում երգը ընդգրկվեց Gears of War համակարգչային խաղի գովազդային հոլովակի մեջ[8]: 2004 թվականին Ռոլանդ Օրազաբալը արժանացել է Ivor Novello Awards մրցանակին «2003 թվականի ամենահաջողակ բրիտանական երգի հեղինակ» անվանակարգում:

Կոմպոզիցիաների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

CD1: Sanctuary / SANXD250 (Միացյալ Թագավորություն)
  1. «Mad World» — 3:06
  2. «No Poetry» — 3:59
  3. «Mad World» (alternate version) — 3:37
CD2: Sanctuary / SANXD250X (Միացյալ Թագավորություն)
  1. «Mad World» (Grayed Out Mix) — 6:45
  2. «The Artifact & Living» — 2:26
  3. «Mad World» (video) — 3:20

Դիրքերը չարթերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2003/2004/2007/2009/2010) Մաքսիմալ դիրքը
UK Singles Chart 1
USA Billboard Hot Modern Rock Tracks 30
Australian Singles Chart 28
Austrian Singles Chart 13
Belgium Flanders Singles Chart 23
Canadian Digital Singles Chart 1
Danish Singles Chart 6
Dutch Singles Chart 4
French Digital Singles Chart[9] 11
German Singles Chart 3
Irish Singles Chart 2
Portuguese Singles Chart[10] 1
Swedish Singles Chart 10
Swiss Singles Chart 53
New Zealand Singles Chart 37

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mad World»։ Songfacts.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է ապրիլի 9, 2009 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Cranna, Ian (1999). In The Hurting: Remastered & Expanded [CD booklet]. London: Mercury Records.
  3. Curt Smith. «It’s a Mad Halargian World.» Curt Smith: The Official Site. October 11, 2010.
  4. Toby Creswell (2007), 1001 Songs, Hardie Grant Publishing, pp. 87–88, ISBN 978-1-74066-458-5 
  5. «charts.org.nz - Tears For Fears - Mad World»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-03-05 
  6. (unspecified title)
  7. Youtube
  8. Bissell Tom։ Extra Lives: Why Video Games Matter։ էջ 56 
  9. «French Digital Singles Chart»։ SNEP։ Lescharts։ 2010-05-01։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  10. Billboard