Ջո Բայդեն - Wikiwand

Ջո Բայդեն

Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ / From Wikipedia, the free encyclopedia

Ջոզեֆ Ռոբինեթ «Ջո» Բայդեն կրտսեր (անգլ.՝ Joseph Robinette «Joe» Biden, /ˈbdən/ (Speaker_Icon.svg ) BY-dən, նոյեմբերի 20, 1942(1942-11-20)[7][8][9][…], Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի քաղաքական գործիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների 46-րդ և գործող նախագահը։ Դեմոկրատական կուսակցության անդամ է, 2009-2017 թվականներին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը (թվով 47-րդը)։ 1973-2009 թվականներին եղել է Սենատի անդամ՝ ներկայացնելով Դելավեր նահանգը։

Quick facts: Դրոշ Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ , 20...
Ջո Բայդեն
անգլ.՝ Joe Biden
Joe_Biden_presidential_portrait.jpg
Դրոշ
Դրոշ
Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ
2021 թվականի հունվարի 20-ից
Նախորդող Դոնալդ Թրամփ
Դրոշ
Դրոշ
Միացյալ Նահանգների 47-րդ փոխնախագահ
Հունվարի 20, 2009 - Հունվարի 20, 2017
Նախորդող Դիկ Չեյնի
Հաջորդող Մայք Փենս
Դրոշ
Դրոշ
Դելավերից Միացյալ Նահանգների սենատոր
Հունվարի 3, 1973 - Հունվարի 15, 2009
Նախորդող Ջ. Քալեբ Բոգս
Հաջորդող Թեդ Քոֆման
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Սիրաքյուսի համալսարան (1968)[2][3], Դելավերի համալսարան (1965)[3], Արչմիրի ակադեմիա (1961)[2][3] և Garden City Collegiate?
Գիտական աստիճան՝ Իրավագիտության դոկտոր[4] և Բակալավր[5]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, համալսարանի դասախոս և միջազգային ֆորումի մասնակից
Դավանանք կաթոլիկություն[6]
Ծննդյան օր նոյեմբերի 20, 1942(1942-11-20)[7][8][9][…] (81 տարեկան)
Ծննդավայր Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Դինաստիա Ջո Բայդենի ընտանիք[1]
Քաղաքացիություն Flag_of_the_United_States.svg ԱՄՆ[1][1]
Ի ծնե անուն անգլ.՝ Joseph Robinette Biden Jr.
Հայր Ջոզեֆ Բայդեն ավագ[2]
Մայր Ջին Բայդեն[10]
Ամուսին Նելիլա Հանթեր[2] և Ջիլ Բայդեն
Զավակներ Ջոզեֆ Բո Բայդեն[1], Նաոմի Բայդեն[2], Հանթեր Բայդեն[1] և Էշլի Բայդեն[11]
 
Կայք՝ joebiden.com
joebiden.com/es/inicio/
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Close

Ծնվելով Փենսիլվանիա նահանգի Սքրենթոն քաղաքում՝ Բայդենը 1953 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Դելավեր։ Մինչև Սիրաքյուսի համալսարանում իրավագիտության դոկտորի աստիճանի ստացումը սովորել է Դելավերի համալսարանում։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլ շրջանի խորհրդի անդամ, իսկ արդեն 1972 թվականին՝ Դելավեր նահանգից ԱՄՆ Սենատի անդամ։ Երկար տարիներ եղել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Սենատորի կարգավիճակում՝ Ջո Բայդենը նախագծել և ձեռնամուխ է եղել «Բռնի հանցագործությունների դեմ պայքարի և իրավակարգի ապահովման մասին» ու «Կանանց նկատմամբ բռնության մասին» օրենքների ընդունմանը։ Նա նաև ղեկավարել է ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ դառնալու մասին 6 լսումներ, այդ թվում՝ Ռոբերտ Բորկի և Քլերենս Թոմասի վիճելի լսումները։ 1988 և 2008 թվականների ընտրապայքարի ժամանակ Ջո Բայդենը չի հաղթել փրայմերիզն ու չի կարողացել դառնալ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն։ 2008 թվականին Բարաք Օբաման, դառնալով Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ իր ընտրվելու պարագայում Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ փոխնախագահ։ Օբամայի նախագահության երկու շրջանում, երբ 2009-2017 թվականներին Բայդենը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը, նա եղել է Սպիտակ տանը Օբամայի մերձավոր աջակիցն ու հիմնական խորհրդատուներից մեկը։ 2017 թվականի հունվարին Օբաման Բայդենին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով[12]։

2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը հաղթեցին Հանրապետական կուսակցության թեկնածու, այդ պահին գործող նախագահ Դոնալդ Թրամփին ու փոխնախագահ Մայք Փենսին։ 78 տարեկանում ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ Բայդենը ներկայումս ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահն է։ Բացի այդ, նա առաջին նախագահն է, որի վարչակազմում փոխնախագահը կին է։ Ավելին, նա առաջին նախագահն է, որն ընտրվել է Դելավեր նահանգից։ 2021 թվականին Ջո Բայդենը ստորագրեց «Ենթակառուցվածքներում ներդրումների և աշխատատեղերի մասին» օրենքը, որը ներկայացվել էր երկու հիմնական կուսակցությունների կողմից։ Բացի այդ, Covid-19-ի տնտեսական հետևանքների մեղմացման, դրան հաջորդած ռեցեսիայի վերացման ու ԱՄՆ տնտեսության վերականգնման նպատակով՝ նա 1,9 տրիլիոն դոլարի փաթեթ հատկացրեց, որն առավել հատնի է «Փրկության ամերիկյան պլան 2021» անվամբ։ Բայդենն առաջարկել է նաև «Կառուցել ավելի լավը, քան նախկինում էր» անունը կրող օրենսդրական նախագիծը, որը, սակայն, ձախողվեց Կոնգրեսում, սակայն դրա որոշ ասպեկտներ տեղ գտան «Գնաճի կրճատման մասին» օրենքում, ինչն ուժի մեջ մտավ 2022 թվականին։ Բայդենը ստորագրել է նաև երկու կուսակցությունների առաջարկած «Չիպերի և գիտության մասին» օրենքը, որը կենտրոնացած էր արտադրության վրա, Քեթանջի Բրաուն Ջեքսոնին նշանակել է Գերագույն դատարանի անդամ և համագործակցել Կոնգրեսի հանրապետական մեծամասնության հետ, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել առաջին ազգային դեֆոլտը։ Երկու կողմերը բանակցել և համաձայնության էին հասել «2023 թվականի ֆինանսական պատասխանատվության մասին» գործարքի շուրջ, ինչի արդյունքում բարձրացվեց պետական պարտքի առաստաղը։ Արտաքին քաղաքականության համատեքստում Ջո Բայդենը վերականգնեց Միացյալ Նահանգների անդամակցությունը Փարիզի համաձայնագրին։ Նա ավարտին հասցրեց Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը[13], ինչի հետևանքով ավարտվեց Աֆղանական պատերազմը և աֆղանական կառավարության տապալումից հետո իշխանության ղեկին եկան թալիբները[14]։ Բայդենն արագ արձագանքեց նաև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ և քաղաքացիական ու ռազմական օգնություն տրամադրեց Ուկրաինային[15]։ 2023 թվականի ապրիլին Բայդենը հայտարարեց 2024 թվականի նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածության առաջադրման մասին[16]։

Oops something went wrong: